28/06/2022 12:04
Լին Թրեյսին հանդիպել է Սաշիկ Սուլթանյանի հետ
Հունիսի 27-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաշիկ Սուլթանյանին։
ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձել են Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին և քննարկել ազատ արտահայտվելու իրավունքի կարևորությունը՝ հատկապես էթնիկ փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի համար։
Դեսպան Թրեյսին նշել է, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար։