28/06/2022 11:14
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Վիեննայում
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Վիեննայում։
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է։
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է։