28/06/2022 14:54
Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 29-ն` ժամը 10:00-ից մինչև հունիսի 30-ը` ժամը 10:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: