29/06/2022 18:47
Թուրքիան շարունակում է «Բայրաքթարներ»-ով զինել ուկրաինական բանակը
Թուրքական Baykar Makina –ն նախօրեին հայտարարել է Ուկրաինային ևս երեք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր նվիրելու իր մտադրության մասին։
Թուրքական ընկերության թվիթերյան էջում նշված է․ «Baykar Makina ընկերությունը ևս երեք անօդաչու թռչող սարք անվճար կուղարկի ուկրաինական ռազմաճակատ»։
Օրեր առաջ The Wall Street Journal-ը գրել էր, որ 2019 թվականին Թուրքիայի կողմից Ուկրաինային վաճառված Bayraktar TB2 ԱԹՍ-երը ուկրաինական կողմն օգտագործել է ռազմական գործողությունների սկզբնական փուլում։