29/06/2022 14:53
Աննա Հակոբյանն այցելել է Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարան-ինստիտուտ
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Մոնակոյի աշխարհահռչակ Օվկիանոսագիտական թանգարան-ինստիտուտ։
Աննա Հակոբյանին ներկայացրել են Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի նախապապի՝ արքայազն Ալբերտ I-ի կողմից ստեղծված թանգարանի պատմությունը` շեշտելով, որ ավելի քան 6000 ցուցանմուշներով այն համաշխարհային հռչակ է վայելում։
Թանգարանի ներկայացուցիչները հայտնել են, որ այն գիտական և զբոսաշրջային մեծ կարևորություն ունեցող կենտրոններից է և Մոնակոյի կարևոր այցեքարտերից մեկը։