29/06/2022 14:15
Հիմա մտածելու են՝ «էս ի՞նչ ա խոսում». Աննա Վարդապետյանը խոսեց «գողականներից» (Տեսանյութ)
Քրեական ենթամշակույթն արդարադատության ստվերն է, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը։
«Եթե մարդն արդարություն չի տեսնում պետական ինստիտուտներից, նա փնտրում է այլընտրանքներ», - ասաց նա։
Վարդապետյանի խոսքով՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար պետք է ունենալ ուժեղ ու արագ արձագանքող արդարադատության համակարգ՝ սկսած ոստիկանությունից։
«Ես կարծում եմ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ռադիկալ մեթոդները՝ օրենքի փոփոխությամբ, հետապնդումների ձևով, կարևոր են, բայց այստեղ շատ ավելի կարևոր ու շատ ավելի խորը թաքնված քար կա, որը խանգարում է գետի հոսանքին, դա անարդյունավետությունն է։ Պետք է վերացնել այս կապն, ու քրեական ենթամշակույթը դառնում է ոչ ակտուալ։ Հիմա քրեական ենթամշակույթի բոլոր ներկայացուցիչները, սա լսելով, մտածելու են՝ «էս ի՞նչ ա խոսում»», - նշեց նա։