ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն դրամի վնաս

29/06/2022 14:44

ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն դրամի վնաս


Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հարկերը չվճարելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և հակամրցակցային գործունեությամբ սահմանափակել ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ (ՏՄՀՀ) մատակարարող երկու` եվրոպական և ռուսական ընկերությունների միջև մրցակցությունը և չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետությանը պատճառվել է 67 163 790 ՀՀ դրամի վնաս: Միաժամանակ հիմնավորվել է, որ եվրոպական ընկերության մասնակցին փոխկապակցված և ՀՀ-ում գործող առևտրային երկու կազմակերպությունների ղեկավարը եղբոր օժանդակությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի տեղակալ Ա.Տ.-ն, տեղյակ լինելով, որ ոստիկանությանը ՏՄՀՀ մատակարարելու նպատակով ՀՀ շուկա է ցանկանում մուտք գործել ռուսական ընկերություն, նախապատվություն տալով 20 տարուց ավելի ՃՈ ծառայությանը ՏՄՀՀ մատակարարող եվրոպական ընկերությանը, վերջինիս հետ համաձայնեցված հակամրցակցային գործողություններով և ռուսական ընկերության նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջներ սահմանելով, կատարել է նպատակաուղղված գործողություններ ռուսական ընկերության մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով եվրոպական ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն:

Ա.Տ.-ն, ՀՀ-ում գնման օրենսդրության շրջանցմամբ, ՏՄՀՀ-ում դեռևս 2018թ.-ից փաստացի ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված և վերջինիս տեխնիկական հնարավորություններին համապատասխանող նորամուծություն՝ «Անզեն աչքով ոչ տեսանելի պաշտպանական գծապատկեր» պաշտպանիչ տարր`  նպատակ ունենալով տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար: Այնուհետև, ռուսական ընկերության առջև նաև իրավական խոչընդոտներ ստեղծելու նպատակով, 2019թ.-ի ՏՄՀՀ գնման գործընթացի շրջանակներում ՏՄՀՀ տեխնիկական բնութագրում ապօրինաբար ավելացրել է հիշյալ պաշտպանիչ տարրը որպես պարտադիր պահանջ: Միաժամանակ Ա.Տ.-ն գնման գործընթացում անհիմն վարկաբեկել է մատակարարվելիք ապրանքը, իսկ ռուսական ընկերության ներկայացուցիչներին սպառնացել, որ մատակարարվելիք ՏՄՀՀ-ները ենթարկելու է փորձաքննության այն դեպքում, երբ եվրոպական ընկերության կողմից 20 տարուց ավելի մատակարարված ՏՄՀՀ-ները երբևէ փորձաքննության կամ փորձարկման չեն ենթարկվել: Այնուհետև, շարունակելով հակամրցակցային գործունեությունը` Ա.Տ.-ն պատրաստել է ՏՄՀՀ ազգային ստանդարտում փոփոխություններ կատարելու առաջարկ, որում ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված պաշտպանիչ տարրը` նպատակ ունենալով հավելյալ իրավական և տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար:

ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Ա.Կ.-ն էլ, իր հերթին, հանդիսանալով 2019 թվականի ՏՄՀՀ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՃՈ ղեկավարության դիրքորոշմանը չհակադրվելու, նրանց հետ ծառայողական և անձնական հարաբերությունները չփչացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, գնման ընթացակարգում ներառել է Ա.Տ.-ի և եվրոպական ընկերության կողմից գնման օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ կազմված և Ա.Տ.-ի կողմից ապօրինաբար շրջանառության մեջ դրված պաշտպանիչ տարրով գնման առարկայի բնութագիրը, որով խեղաթյուրվել է գնման գործընթացի էությունն ու օրենքով նախատեսված սկզբունքները:

Բացի այդ, ցանկանալով կոծկել ՃՈ պետի տեղակալի կողմից գնման գործընթացին ներկայացված և իր կողմից նշված գործընթացին գնման առարկայի անօրինական բնութագիրը ներառելու փաստը, խախտելով էլեկտրոնային աճուրդով գնման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները` 26.12.2018թ. սկսված գնման գործընթացն ավարտել է 2019թ.-ի առաջին եռամսյակից հետո՝ շուրջ երեքուկես ամիս անց, որի արդյունքում ՀՀ ոստիկանությունը, իրական հնարավորություն ունենալով տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը ռուսական ընկերությունից ձեռք բերել 3342 ՀՀ դրամով, դրանք առանց իրավական հիմքերի ու գործընթացի 2019 թվականի հունվարից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել եվրոպական ընկերությունից 4380 ՀՀ դրամով, որի հետևանքով պետությունը կրել է առանձնապես խոշոր չափերի՝ 67 163 790 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ վերոհիշյալ եվրոպական ընկերությանը փոխկապակցված, ՀՀ-ում գործող` հաշվապահական ծառայություններ մատուցող երկու ընկերությունների տնօրեն Ա.Վ.-ն, եղբոր օժանդակությամբ դեռևս 2010-2011 թվականներից իրագործել է փաստաթղթաշրջանառության այնպիսի սխեմա, որն ուղղված է եղել տևական ժամանակով հարկեր չվճարելուն, որի հետևանքով նշված երկու ընկերությունների մասով շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 276 033 359 ՀՀ դրամ (տույժ-տուգանքներով՝ 577 364 104 ՀՀ դրամ):

Վերը նշված հանցավոր արարքների համար ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի նախկին տեղակալ Ա.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի նախկին տեղակալ Ա.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Վ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործի նյութերը տրամադրվել են դատավարության կողմերին` ծանոթանալու համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:52 Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում Այսօր, 13:48 Պետք է անել ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Երևանում Այսօր, 13:45 Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում կայունության հաստատման վրա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:40 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ Այսօր, 13:38 Ինչպես Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշի դեպքում. Աբրահամյան Այսօր, 13:34 Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, քան երբևէ, և ես լիովին աջակցում եմ դրան. Ստոլտենբերգ Այսօր, 13:28 Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:23 Երևանում սպասվում են ինտենսիվ տեղումներ, շրջաններում՝ ձյուն և բուք Այսօր, 13:21 Կոլոմինան Ստոլտենբերգի տարածաշրջանային այցը պատմական է որակել Այսօր, 13:12 Վթար՝ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. մեքենան գլխիվայր շրջվել է Այսօր, 13:09 «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Այսօր, 13:07 Կատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Այսօր, 13:01 Չիվա բնակավայրում և դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն Այսօր, 12:56 Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի պետական սահմանի դելիմիտացիայի հետ. սա անօրինական գործընթաց է. Թաթոյան Այսօր, 12:48 Մարտի 21-ին Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվում է ձյուն Այսօր, 12:43 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը Այսօր, 12:40 Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին Այսօր, 12:37 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Այսօր, 12:28 ԱՄՆ-ից Պուտինին շնորհավորական զանգեր չեն լինի․ Պետքարտուղարություն Այսօր, 12:26 Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 12:24 Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. Կոստանյան Այսօր, 12:20 «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ նրանք կալանավորվել են Այսօր, 12:13 Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Այսօր, 12:08 Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր Այսօր, 12:03 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Այսօր, 12:01 Էլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան Այսօր, 11:56 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 11:52 Ինչի՞ են հասցրել հարցը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները. Զախարովան՝ Փաշինյանի՝ նոր պատերազմի վերաբերյալ հայտարարության մասին Այսօր, 11:44 «Այսօրվանից սկսում եմ «Զրույցներ պետության մասին» շարքը». Նիկոլ Փաշինյանի տեսանյութը՝ TikTok-ում (Տեսանյութ) Այսօր, 11:37 Եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 11:33 Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Այսօր, 11:25 Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում Այսօր, 11:20 Հառիճավանքի լուսաբացը. Լուսանկար Այսօր, 11:15 «Ժողովուրդ»․ Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել, որ հետը Փարիզ տանի Այսօր, 11:08 Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ Միշել Այսօր, 11:03 Երևի ավելի վտանգավոր գաղափար չկա. 30 տարվա պետականությունն իր լուրջ ինստիտուտներով քանդես, բերես-հասցնես ինքնապաշտպանական գյուղացիական ջոկատների․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:58 ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին Այսօր, 10:53 Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը Այսօր, 10:47 Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 10:44 Եթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է, որ տալիս է չպարտվելու հնարավորություն Այսօր, 10:40 «Փաստ». Փաշինյանը նեղվել է նույնիսկ «ընտրովի» հանդիպման ժամանակ սառն ու անբարյացակամ վերաբերմունքից Այսօր, 10:38 «Ժողովուրդ». ԱԺ-ն պատրաստ է և՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, և՛ օրացույցների և օրագրերի համար Այսօր, 10:36 «Հրապարակ». ՀՀ իշխանությունը կփորձի՞ հետայսու աշխատել Արցախի ՀԿ սեկտորի հետ Այսօր, 10:35 ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ Sputnik Արմենիա Այսօր, 10:34 «Փաստ». «Փողի խնդիր չունեն», բայց գնում են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով Այսօր, 10:32 «Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը Այսօր, 10:31 «Հրապարակ». Եվրադիտորդներին տրվող անձեռնմխելիությունից Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն Այսօր, 10:30 «Փաստ». Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք Այսօր, 10:27 ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Այսօր, 10:24 ՔՊ-ն նոր պատգամավոր ունի Այսօր, 10:16 Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 10:00 ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է ու մառախուղ. կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 09:58 Սիսիան-Գորիս ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա չորս զոհ Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Հերթական զիջումներից հետո Ադրբեջանի «ախորժակը» կզսպվի՞․ Փաշինյանն ասել է՝ երաշխիք չի կարող տալ, բայց հույս ունի Այսօր, 09:50 «Հրապարակ». ՆԳՆ-ն 89 հատ ժամացույցների համար վճարել է 10 մլն 786 հազար դրամ Այսօր, 09:47 «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դեպքում 277.5 միլիոն դրամից 99.7 միլիոնը աշխատավարձ է Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանն ու իր խմբակը իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որևէ միջպետական պայմանագիր Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է 18/03/2024 23:35 Փաշինյանը կնոջ հետ Համազգային թատրոնում էր՝ «...և նորից Գարուն» ներկայացմանը 18/03/2024 23:14 Ստոմատիտ․ Ինչպե՞ս բուժել 18/03/2024 23:08 Մտադիր չենք ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա․ Սալիվան 18/03/2024 22:51 Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ 18/03/2024 22:33 Ի վիճակի՞ չես՝ թող, գնա. Լավ, ինչքա՞ն կարող ես տալ, որ «պատերազմ չլինի»․ Ոսկեպարցի 18/03/2024 22:10 «Դա անում ենք Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար»․ Փաշինյանը Տավուշում հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ 18/03/2024 21:43 «Նա եկել էր ասելու, որ այդ տարածքները հանձնում է հանուն «խաղաղության»․ Մանրամասներ՝ Փաշինյանի ու տավուշցիների հանդիպումից 18/03/2024 21:34 Կիմ Չեն Ընը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները 18/03/2024 21:18 Այս շաբաթ Վրաստանի խորհրդարան կբերվի ԼԳԲՏ քարոզչության դեմ ուղղված օրինագիծը 18/03/2024 21:03 «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ 18/03/2024 20:44 «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօր վիրահատել են 18/03/2024 20:28 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 18/03/2024 20:14 Լարսի ճանապարհը բացել են բեռնատարների համար 18/03/2024 20:01 ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ 18/03/2024 19:53 «Չենք պատրաստվում հաշվի նստել, կարևոր չէ»․ Կրեմլից արձագանքել են ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ի գնահատականին 18/03/2024 19:37 Հստակ դիրքորոշում ունենք` հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության. Խաչատուրյանը՝ ֆրանսիացի մտավորականներին 18/03/2024 19:27 Չեխիայի դեսպանը Ալեն Սիմոնյանին նամակ ու եվրոպական դրոշ է փոխանցել 18/03/2024 19:17 Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները․ Ֆրանսիայի ԱԳՆ 18/03/2024 19:00 Ապարանում, Արագածում, Սևանում ձյուն է տեղում 18/03/2024 18:48 600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերում 18/03/2024 18:34 Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում․ Վարդան Ոսկանյան 18/03/2024 18:24 Անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ է խոստացել թշնամի Ադրբեջանին, գյուղում վճռական են տրամադրված, հետքայլ չեն անելու․ Բաղանիսցի 18/03/2024 18:13 Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք 18/03/2024 17:58 ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան 18/03/2024 17:47 Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն․ Տիգրան Աբրահամյան 18/03/2024 17:32 Տավուշում հանդիպման մասնակիցների ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանն իր հետ տարած մի տեսախցիկով փորձելու է ստեղծել կեղծ տպավորություններ և էլի մոլորեցնել հանրությանը․ Դանիելյան 18/03/2024 17:19 Ալիևը շարունակում է կամայականություններն օկուպացված Արցախում․ հայտարարել է, որ վերանվանում է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակը 18/03/2024 17:07 Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 46-ամյա աշխատակցի առողջական վիճակը գնահատվում է ծանր 18/03/2024 16:53 Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառքի հանել Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը. Տեսանյութ 18/03/2024 16:50 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. news.am (Տեսանյութ) 18/03/2024 16:47 Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում 18/03/2024 16:39 Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան 18/03/2024 16:34 Տավուշում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների տեսանյութերը կհրապարակվեն ավելի ուշ. խոսնակ 18/03/2024 16:23 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում 18/03/2024 16:02 Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել ԼՂ հայերի իրավունքների թեմայով 18/03/2024 15:53 Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ 18/03/2024 15:47 Այգեհովիտում էլեկտրական շչակ է գործարկվելու 18/03/2024 15:38 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել վնասվածքներ 18/03/2024 15:28 Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը 18/03/2024 15:18 Խիստ նկատողություն է տրվել Տավուշի նոտար Գուրգեն Անանյանին 18/03/2024 15:14 Ստոլտենբերգն Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել