29/06/2022 17:22
ՔՊ-ն Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին։
Փակ գաղտնի քվեարկությամբ Վարդապետյանի օգտին քվեարկել է 70 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեն եղել։
Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր ՔՊ-ն։ Նա պաշտոնը ստանձնելու է ԱԺ նիստում տրված երդմամբ, որը տեղի կուեննա սեպտեմբերի 15-ին։
Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, քանի որ շարունակում է բոյկոտել ԱԺ նիստերը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:
Ազգային ժողովում այսօր Աննա Վարդապետյանը ելույթ ունեցավ, պատասխանեց ՔՊ-ական պատգամավորների մի շարք հարցերի։
Նա հայտաարարեց, թե թիվ մեկ խնդիրը, որն իր ուշադրության կենտրոնում է գտնվել ու հետագայում էլ գտնվելու է, անկախ իր զբաղեցրած դիրքից, ուշացած արդարադատությունն է։
Վարդապետյանը կարևորեց, որ Հայաստանում բացառվի հովանավորչությունը։