29/06/2022 19:20
ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանում ստացված վարորդական վկայականները ճանաչելու նախագիծը
ՌԴ Պետդուման այսօր կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է, որ Հայաստանում ստացած ազգային վարորդական իրավունքները կարող են ընդունվել նաև ՌԴ–ի կողմից, տեղեկացնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Խոսքն այն վարորդների մասին է, որոնք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են իրականացնում ՌԴ–ում։
«Նախագծվող փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս, որը կապված է տրանսպորտային միջոցների կառավարման հետ»,–նշված է բացատրական գրության մեջ:
Ռուսաստանում նման կարգավորում է գործում Ղրղզստանի և այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որոնց օրենսդրությունն ամրագրում է ռուսերենը՝ որպես պաշտոնական լեզու: