30/06/2022 19:53
ԱԺ-ում վաղը արտահերթ նիստ են գումարելու․ օրակարգում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցն է
Խորհրդարանում 2022 թվականի հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին արտահերթ նիստ է գումարվելու, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից․
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 30-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
1․ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ
2․ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին»։