30/06/2022 19:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման՝ 9 տարի ժամկետով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակել է Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատավճիռը․
Լևոն Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, Սուրեն Ղազարյանը՝ 8 տարի ժամկետով։
Դատարանն անփոփոխ է թողել Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Լևոն Սարգսյանը մեղադրվում է 2008 թվականին Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ, Սուրեն Ղազարյանը մեղադրվում է Լևոն Սարգսյանին օժանդակելու մեջ։