30/06/2022 20:07
«Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ․ Դուք եք, որ մանդատի ու պաշտոնի համար հայրենիք եք հանձնում թշնամուն»․ Շարմազանովը՝ գործող իշխանություններին
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է խորհրդարանական ընդդիմությանը մանդատներից զրկելու մասին իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։
«Ռեժիմի ներկայացուցիչներ, հերիք է ընդդիմության ճակատագրից խոսեք։
Դուք «ձեր դարդը լացեք», որ թուրքի առաջ ծնկի եք եկել, հայրենիք եք հանձնել ու հանձնում ։
Դուք ձեր ճակատագրով մտահոգվեք, որ 5 000 հայ մարդու կյանքի ոչնչացման մեղավորն եք։
Իսկ թե ո՛վ մանդատից կզրկվի կամ պաշտոնից, դրանք «խուրդա» թեմաներ են :
Մանդատ ու պաշտոն էլ վաղուց տեսել ենք ու ձեր նման դրանց գերին չենք դարձել։
Դուք եք, որ մանդատի ու պաշտոնի համար «աղոթում» եք ու հայրենիք հանձնում թշնամուն։
Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը խարան է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։