30/06/2022 10:21
Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է
Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:
«Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, պարո՛ն նախագահ: Ձեզ քաջառողջություն, հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր բոլոր ձեռնարկումներում, ամենայն բարիք Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին:
Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ և կորով պարգևի, օրհնի Ձեր բոլոր ջանքերը՝ միտված անվտանգ, հզոր, խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան և Արցախ ունենալուն, որին ուղղված է Ձեր ամբողջ կյանքն ու գործունեությունը», - նշված է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի հաղորդագրությունում: