30/06/2022 10:25
«Հրապարակ». ԱՄՆ Հինգերորդ բանակային կորպուսի մշտական բազա և կենտրոնակայան է տեղակայվելու Լեհաստանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Մադրիդում կավարտվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Նախ գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը վերանայվեց, ավելի ճիշտ` նոր հայեցակարգ ընդունվեց, որն անվանվել է Madrid Strategic Concept: Երկրորդ ուշագրավ զարգացումը ՆԱՏՕ-ի անպատկերացնելի տեխնիկական և քանակական ընդլայնումն է՝ համարյա Ռուսաստանի սահմանին:
ԱՄՆ Հինգերորդ բանակային կորպուսի մշտական բազա և կենտրոնակայան է տեղակայվելու Լեհաստանում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս ամենը ձևակերպել է այսպես` Պուտինը երազում էր Եվրոպայի ֆինլանդիզացիա (Finlandization), ստացավ ճիշտ հակառակը` ողջ Եվրոպայի ՆԱՏՕիզացիա (NATOization)»։