30/06/2022 11:06
Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում ՀԿԵ-ի վագոններից մեկը հրդեհվել է
Հունիսի 30-ին՝ ժամը 09։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում Հարավկովկասյան երկաթուղու գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Փրկարարները իրականացնում են հովացման աշխատանքներ, հրդեհի հետագա տարածումը կանխելու նպատակով: