01/07/2022 19:11
Հետխորհրդային երկրները պետք է անկեղծ շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը․ Լուկաշենկո
«Հետխորհրդային երկրներն այսօր պետք է անկեղծ շահագրգռվածություն ցուցաբերեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը»,- Լուկաշենկկոյի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Բելառուսի նախագահը հավելել է, որ գլոբալ մարտահրավերներին դիմակայել հնարավոր է միայն միասին։
«Դեռ կասկածներ ունեցողները պետք է հասկանան՝ առանց արագ միավորման, միջպետական կապերի խորացման ու պարզապես նորմալ մարդկային հարաբերությունների, մենք վաղը կարող ենք գոյություն չունենալ»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ ժամանակակից իրականությունում Միութենական պետությունը «լոկոմոտիվի դեր է խաղում՝ ինտեգրացիոն գործընթացների մեծ հոսքում»։
«Այն օրինակ է հանդիսանում․ մշակութային ու տնտեսական միջպետական փոխգործակցության մոդելի օրինակ»,- նշել է Լուկաշենկոն։