01/07/2022 21:30
Պուտինի աշխատանքին հավանություն է տալիս ռուսաստանցիների 78 տոկոսը. հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում Է քաղաքացիների 81 տոկոսը, նրա աշխատանքին հավանություն Է տալիս 78 տոկոսը: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հարցին՝ «Դուք հավանություն տալի՞ս եք կամ չեք տալիս պետության ղեկավարի գործունեությանը»՝ ռուսաստանցիների 78 տոկոսը դրական Է պատասխանել, 13,4 տոկոսը նշել է, որ հավանություն չի տալիս:
Բացի այդ, ուսումնասիրության մասնակիցներին հարցրել են, թե նրանք վստահո՞ւմ են արդյոք նախագահին: Ռուսաստանցիների 81 տոկոսը հայտնել Է, որ վստահում Է Պուտինին, 15,3 տոկոսընշել է, որ չի վստահում:
«ՀԿՈՒՀԿ-Սպուտնիկ»-ի նախաձեռնողական համառուսաստանյան հարցումը հեռախոսային հարցազրույցի միջոցով անցկացվել Է հունիսի 20-ից մինչեւ 26-ը: Դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 1600 քաղաքացի: Անճշտության առավելագույն չափը 1 տոկոս Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: