01/07/2022 21:34
Եթե իրենք վաղն առավոտյան գան խորհրդարան, հունիսի 3-ի հայտարարությունը ստորագրեն, էդ պաշտոններն էլ ենք իրենց տալիս, մեր բոլորի մանդատներն էլ ենք իրենց տալիս․ Սաղաթելյան
Սրանց թվում է, թե մեզ պաշտոններից զրկելով՝ կարող են մեր գործունեության վրա ազդել, սպառնալ կամ վախեցնել. իրենք իրենց արշինով են մեզ չափում, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մեր նպատակը պարզ է։ Եթե իրենք վաղն առավոտյան գան խորհրդարան, հունիսի 3-ի հայտարարությունը ստորագրեն, տո էդ պաշտոններն էլ ենք իրենց տալիս, մեր բոլորի մանդատներն էլ ենք իրենց տալիս, պարգևավճար էլ ենք տալիս։
Կարո՞ղ են՝ թող առավոտյան գան, այն հայտարարությունը, որը միասին ձևակերպել ենք, ստորագրեն ու երաշխավորեն, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։