01/07/2022 22:39
Հուլիսի 5-ին երթ՝ ի պաշտպանություն ՀՀ սահմանադրության, հուլիսի 8-ին՝ հանրահավաք է տեղի ունենալու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց առաջիկա անելիքներն ու նախատեսված միջոցառումները։
Հուլիսի 5-ին՝ սահմանադրության օրը երթ ենք նախատեսում ի պաշտպանություն ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների։ Այսօրվա դավաճանները, բնականաբար, դրա հետ կապ չունեն։ Ի պաշտպանություն մեր պետական խորհրդանիշների, հուլիսի 5-ին, ժամը 11։00 –ին հրավիրում ենք խորհրդանշական երթի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իսկ հուլիսի 8-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։
«Այդ ընթացքում՝ մյուս շաբաթվա մեջ, կրկին տեղի կունենան ակցիաներ, մենք կշարունակենք մեր կազմակերպչական և մյուս աշխատանքները»,- նշեց Սաղաթելյանը։