Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. ՀՀ գլխավոր դատախազ

01/07/2022 17:06

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. ՀՀ գլխավոր դատախազ


Հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ դատախազության հիմնադրման 104-ամյակին և Դատախազության աշխատակցի օրվան:  ՀՀ դատախազության հիմնադրման 104-ամյակին և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական խոսքով են հանդես եկել ՀՀ վարչապետը, ՀՀ գլխավոր դատախազը և Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազը Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատակցի օրվա առթիվ:

Պատիվ է լինել 104-ամյա մի համակարգի մասնիկը, որն ունի ինստիտուցիոնալ մեծ հիշողություն, կանգնած է մեր պետականության հիմքերում, օրինականության պահպանման առաջնագծում և իբրև պետական մարմին, օրինակելի է իր կայացվածությամբ, իր առաքելությանը, կոչմանն ու սահմանադրական գործառույթներին հավատարմությամբ: Համակարգ, որ քայլում է ժամանակի պահանջներին ու իրավական մտքի զարգացմանը զուգընթաց՝ պատկառելի տարիքով, բայց երիտասարդական էներգիայով և նպատակասլացությամբ:

Այսպիսի համակարգ ունենալու համար, առաջին հերթին, իհարկե, շնորհակալ ենք դատախազության մեր վետերաններին, ավագ սերնդի մեր այն երախտավորներին, որոնք իրենց մասնագիտական բարեխղճությամբ և պրոֆեսիոնալիզմով ձևավորել են համակարգի դիմագիծը, եղել նրա շարժիչը, ում խստաբարո, պահանջկոտ բայց և հոգատար գործընկերությամբ դատախազների նոր սերունդները կատարել են պրակտիկ առաջին քայլերը, յուրացրել համակարգի ավանդույթներն ու կռել իրենց մեջ պետական մտածողությունը: Ձեր վաստակի, այսօր էլ ձեր սիրելի համակարգի հոգսերով ապրելու, հոգեպես աջակցելու, կուտակած փորձն ու հմտությունները նոր դատախազներին փոխանցելու պատրաստակամության համար իսկապես երախտապարտ ենք ձեզ, սիրելի՛ վետերաններ:

Մասնագիտական տոնն իհարկե, ձեռքբերումները արժևորելու, խնդիրները գնահատելու առիթ ու հնարավորություն է, առանց որոնց հնարավոր չէ նոր հեռանկարներ ու ռազմավարական նպատակներ նախանշել:

Մենք շարունակում ենք կատարել քրեական քաղաքականության շոգեքարշի դերը: Եվ այդ դերը հատկապես վերջին տարիներին ամուր խարսխել ենք պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների կենսագործման վրա: Մենք ջանք չենք խնայել, որպեսզի իրավապահ մարմիններից հենց այդպիսի ակնկալիքներ ունեցող մեր քաղաքացին այսօր տեսնի, որ դատախազության համար չկան արտոնյալներ և հովանավորյալներ, յուրայիններ և օտարներ:

Վերջին տարիներին, հատկապես կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց քանակը առավել քան կրկնապատկվել է. այդ անձանց կազմի նկարագիրը՝ ներառելով հավասարապես ինչպես նախկին, այնպես էլ ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետք է խորտակեն պատրանքները որևէ ապօրինի պաշտպանվածություն, ապահովագրություն կամ հովանավորվածություն ունենալու հնարավորության վերաբերյալ: Հատկապես 2020թ. աղետալի պատերազմից հետո այս ուղեգծից որևէ չնչին շեղում հավասարազոր է դավաճանության պետականության և այն իդեալների հանդեպ, հանուն որոնց ընկել են մեր եղբայրները: Սա է այսօրվա դատախազության հավատամքը:

Հանրությունը մեզնից ակնկալել է ավելին՝ շատ հաճախ քննադատելով դանդաղելու մեջ: Այո, մեր աշխատանքն անթերի չի եղել և նման պահանջներ ներկայացնելու լեգիտիմ իրավունք հանրությունն, իհարկե, միշտ ունի: Միշտ հնարավոր է ավելին անել, բայց նաև պետք է լինենք անկեղծ:

Մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղեգիծը, ինչը բացառում է իրավական արկածախնդրությունը: Մեր պետությունն իր առջև բացառապես իրավական ընթացակարգերով սոցիալական արդարության վերականգնման խնդիր է ձևակերպել: Իսկ իրավական ճանապարհը հիմնված է հավասարաչափ բոլորի իրավունքների ճանաչման, հարգման և պետության կողմից դրանց իրացման լիարժեք հնարավորությունների ստեղծման վրա: Մեր ընտրած մրցակցային արդարադատության, մարդու իրավունքների գերակայության սկզբունքները նախանշած նպատակներին հասնելու առումով մեզնից որքան հետևողականություն ու համառություն, նույնքան էլ համբերություն են պահանջում:

Դատախազությունը, իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված, ձեռնամուխ է եղել դրան՝ որպես առաջնային նպատակ ունենալով նախադեպը չունեցող ծավալներով պետությանը հասցված վնասների բացահայտմանն ու վերականգնմանը: Եվ այն արդյունքները, որոնք արձանագրվում են հիմա, միայն հպարտության զգացում կարող են առաջացնել այդ աշխատանքը և դրա բարդությունները ներսից պատկերացնող ցանկացածի մոտ:

Դրա համար պետք է շնորհակալություն հայտնեմ իմ գործընկերներին, իրավապահ համակարգի մեր բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք մեզ հետ կանգնած են կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարի նույն խրամատում:
Այս պայքարում մեր հիմնական գործիքներից մեկը դարձրել ենք պետական շահերի պաշտպանության՝ դատախազական գործառույթը: Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության շրջանակներում մեր կողմից կատարվող ուսումնասիրությունները հնարավորություն են տվել ոչ միայն բացահայտել խոշորածավալ կոռուպցիոն չարաշահումներ, այլ նաև կազմաքանդել սխեմատիկ բնույթ կրող, ավանդական կոռուպցիոն շղթաներ, վերափոխել իրավակարգավորումներ՝ այդպիսիք բացառելու նկատառումով:

Միայն դատախազական այս գործառույթի գործադրման արդյունքում՝ բացահայտված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը 2010 թվականից սկսած 1-ին ու 2-րդ 6-ամյա ժամականակահատվածների համեմատական դիտարկմամբ ավելացել է մոտ 5 անգամ՝ կազմելով շուրջ 140 մլրդ դրամ:

Հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ գործիքը, անշուշտ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատախազության նոր գործառույթն է, որի դեռ 2 տարին չբոլորած գործունեության արդյունքում, միայն դատարան ներկայացված մեկ տասնյակ հայցադիմումներով դրամական արտահայտությամբ բռնագանձման ենթակա ապօրինի ծագման գույքի ընդհանուր արժեքը գրեթե 50 մլրդ դրամ է կազմում:

Դատախազությունն իր առաքելությունն է համարել իրավական մտքի զարգացման ժամանակակից միտումներին համահունչ քրեադատավարական գործընթացներում անձի իրավունքների պաշտպանության և իրացման առաջադեմ չափորոշիչների ու արժեքների իմպլեմենտացիան, երկրում իրավական որոշակիության ապահովումը: Եվ մենք հաջողել ենք նախկին շատ տենդենցիոզ ավանդույթներից հրաժարվելու գործում: Արդար դատաքննության իրավունքի համատեքստում հակընդդեմ հարցման, խոշտանգումից զերծ մնալու մարդու հիմնարար իրավունքի ապահովման, նախնական կալանքի պրակտիկայի և այլ  ոլորտների բարելավմանն ուղղված դատախազության նախաձեռնությամբ ներդրված և կոլեգիայի որոշումներով ամրագրված նոր ստանդարտներն այսօր ուղեցուցային են ոչ միայն քրեական հետապնդման մարմինների  համար: Խոստովանեն մեր գործընկերները, թե ոչ, այսօր չկա, գոյություն չունի խափանման միջոց կալանքի համատարած կիրառման պրակտիկա: Դրանում համոզվելու համար ընդամենը մեկ տվյալ վկայակոչեմ.

Եթե 2017 թվականի ընթացքում վարույթում քննված գործերով մեղադրյալների 24.6 %-ի նկատմամբ է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացվել, ապա՝ 2021 թվականին՝ բոլոր մեղադրյալների միայն 12.7 %-ի, այսինքն 5 տարվա կտրվածքով շուրջ կրկնակիով պակաս: Ընդ որում այդ ցուցանիշը, որպես կանոն, պրոգրեսիվ նվազել է յուրաքանչյուր տարի:

Մեր ամենակարևոր ձեռքբերումներից եմ համարում դատախազին քրեական վարույթի շրջանակներում ակտիվ դերակատարի վերածման և դատախազական ակտերի նշանակության էապես մեծացման ուղղությամբ արձանագրած արդյունքները: Այլևս հազարներով հաշվվող Դատախազական որոշումների, ցուցումների, հանցագործություններին նպտաստող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված միջնոդրագրերի քանակական ցուցանիշների բազմապատկումը, դրանց հիմնավորվածության և առարկայակականության մակարդակի բարձրացումը անտարակույս բխում են իրականացվող քննությունների օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, շատ դեպքերում տաք հետքերով հանցարգործությունները բացահայտելու, միջնոդրագրերով հանրային կյանքի տարբեր ոլորտներում իրավակարգավորումների վերանայումների, կոնկրետ առաջարկների պարագայում՝ նմանատիպ նոր հանցագործությունների կանխարգելման հրամայականներից:

Մեր պարտքն է օրենքի և իրավունքի ոգուն համահունչ, ապավիներով մեր ներքին համոզմունքին, արդարության ներքին ձայնին ու խղճին, մի կողմից թույլ չտալ անմեղ մարդկանց հանիրավի ենթարկվել քրեական հետապնդումների, մյուս կողմից ապահովել իրական հանցագործների պատժի ենթարկվելը, այդ կերպ ամրապնդել հանրության վստահությունը իրավական պետության գաղափարի կենսագործելիության, ներպետական իրավական պաշտպանվածության հանդեպ: Մասնավոր և հանրային շահերի բախման կիզակետում դատախազն է պրոֆեսիոնալ ու հավասարակշռված սլաքավարը և սխալվելու իրավունք պարզապես չունի: 
Որևէ կասկած չի կարող լինել, որ այս առանցքային, կենսական խնդիրները հնարավոր չէ լուծել առանց աշխատանքին իբրև հիրավի առաքելության մոտենալու, ինչը պահանջում է բազմաթիվ գայթակղությունների, անձնական մղումներ, մարդկային զգացմունքներ զսպելու, բացառապես օրենքի տառին ու  ծառայողական պարտքին հավատարմությունը որպես առաջնորդող ընտրելու կամք: Ինքնազսպման ճիգեր ու զոհողություններ պահանջող այս արդյունքն է պատճառը, որ նաև անցնող բարդագույն ժամանակաշրջանի՝ արմատական փոփոխությունների, համաճարակի, պատերազմի, հետպատերազմյան ցնցումների բովերով արժանապատիվ անցնելով ապացուցում ենք ամենակայուն համակարգերից մեկը լինելու, մեր պետականության ողնաշարի աներերությունն ապահովելու, մեր միջազգային գործընկերներին պատվով ներկայանալու իրողությունները:

Եվ ես չեմ դադարելու դրա համար շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, քանի որ սա ոչ թե զուտ համակարգի հեղինակության և միասնականության, դատախազության կարգավիճակային անկախության ու չեզոքության հարց է, ինչն ինքնին արդեն արժևորման կարևոր ցուցիչ է, այլ պետականության ամրության, սահմանադրական կարգի պահպանության, ներքին իրավական անվտանգության ապահովման:

Մենք մեր զբաղեցրած պաշտոններում կգանք ու կգնանք, բայց դատախազական համակարգը միշտ կանգնած է լինելու մեր պետականության ամրոցի աշտարակներին:

Սա է դատախազության յուրաքանչյուր սերնդի առաքելությունը:               

Եվ որպես առաջնագծում կանգնած զինվորներ՝ մեր պարտքն է անդադար կատարելագործվել, իքնակրթվել, մեր մասնագիտական կարողությունները զարգացնել՝ լինելով նոր մարտահրավերներին մշտապես պատրաստ:
Մենք նաև բարոյական առաքելություն ունենք մեր պրոֆեսիոնալիզմով, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությամբ և բարեխղճությամբ, մեր ամենօրյա վարքագծով, կենցաղավարմամբ լինելու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, իրավահպատակ և օրինավոր քաղաքացու օրինակ:

Միշտ պետք է առաջնորդվել այն գիտակցությամբ, որ պետք է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաև ապրած կյանքով, ներքին բարոյականությամբ ու արժեհամակարգով վաստակել որևէ մեկին մեղադրելու, դատելու իրավունքը: Մեր աշխատանքում չկա ավելի երանելի պահ, քան այն, երբ մարդու աչքերում կարդում ես քո իրավասությունը հանուն արդարության և օրինականության գործադրված լինելուց բավարարվածության զգացումը:

Եվ ես, իբրև գլխավոր դատախազ, ուրախ եմ արձանագրելու, որ մեր շարքերը ստվարանում են գերազանցապես հենց նման արժեհամակարգ ունեցող անձանցով: Իհարկե, առանձին բացառություններ լինում են, բայց բացառությունները հենց օրինաչափությունը հաստատելու համար են: Ծուլությունը, անտարբերությունը, եսակենտրոնությունը,  թուլակամությունն ու խեղճությունը աններելի շռայլություն են մեր համակարգում՝ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների պարագայում և այդ բացառությունների նկատմամբ մինչ այսօր դրսևորված ներքին մերժողականությունը հուշում է, որ համարկարգն ունակ է այդ փրփուրը ջրի երես հանել ու ափ շպրտել՝  էլ ավելի ինքնամաքրվելով:

Նշածս արդյունքներն ու ձեռքբերումները համակարգի ապագային վստահությամբ ու պարզ աչքերով նայելու և վստահաբար ավելին կարողանալու ինքնավստահության կարևոր նախադրյալներ են: Ահռելի ծավալի աշխատանք կա անելու, ընթացիկ բազմաթիվ նախաձեռնություններ տրամաբանական ավարտին հասցնելու, նոր, հավակնոտ խնդիրներ առաջադրելու համար:
Այսօր ուժի մեջ են մտնում Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը: Անցման այս շրջափուլի հաղթահարումը՝ նոր օրենսգրքերով առաջադրվող նորարարությունների բերումով անտարակույս լրջագույն մարտահրավեր է դատախազության համար՝ իբրև քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն ապահովող պետական ինստիտուտի: Մեր պարտքն է ապահովել օրենսդրական նոր կարգավորումների հնարավորինս սահուն կենսագործումը՝ անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերելով նաև քրեական հետապնդման մյուս մարմիններին:

Մենք չենք մոռանում նաև, որ պարտք ունենք ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ հայրենիքի պաշտպանության սրբազան գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր հայորդիներին: 2020թ. պատերազմին առնչվող հսկայածավալ քրեական գործերը պետք է ողջամիտ ժամկետներում հասցնել իրենց տրամաբանական լուծումներին: Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները քրեաիրավական տիրույթում: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեղավորների արդարացի պատիժն ապահովելու, լրջագույն հետևանքներ թողած կոնկրետ իրավիճակներին իրավական գնահատականներ տալու, այլ նաև առաջին հերթին պատերազմում թույլ տրված հանցավոր սխալների, բացթողումների կրկնությունն այլևս բացառելու հրամայականից ելնելով:
Ուստի կրկին շնորհավորելով բոլորիս մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ առողջություն, ներանձնային և ընտանեկան խաղաղ  ու երջանիկ ներդաշնակություն:

Մաղթում եմ համբերատար, համառ ու հետևողական աշխատանք: Ցանկանում եմ համակարգային միասնականության, միմյանց թև ու թիկունք լինելու, միմյանց հոգսը կիսելու ձևավորած աշխատելաոճի պահպանմամբ համատեղ լուրջ արդյունքներ՝ ի նպաստ մեր սուրբ հայրենիքի, մեր պետականության ամրության և մեր ժողովրդի պայծառ ու բարեկեցիկ ապագայի»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:09 Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դի է հայտնաբերվել Այսօր, 16:52 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով․ Դանիելյան Այսօր, 16:37 Թուրքիան ողջունել է Հայաստանից տարածքային հերթական զիջումներն Ադրբեջանին․ «Դրական զարգացում է» Այսօր, 16:21 Ճանապարհն անանցանելի է, տավուշեցիները շարունակում են բողոքը Այսօր, 16:09 Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Այսօր, 15:54 Մեր պետությունը գոյաբանական լրջագույն սպառնալիքների և վտանգների առաջ է կանգնած. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 15:37 Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Այսօր, 15:30 Զորամաս են այցելել ԵՊՀ-ի մի խումբ դասախոսներ Այսօր, 15:25 Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Այսօր, 15:15 Փրկարարները հանդամասի մոտակայքից անվնաս հայտնաբերել են կորած քաղաքացուն Այսօր, 15:03 Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Այսօր, 14:53 Զինվորը սամանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Այսօր, 14:26 Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Այսօր, 14:23 Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դին Այսօր, 14:05 Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 13:55 Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (Տեսանյութ) Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց

Տվյալ բաժնի վերջին նյութերը