01/07/2022 18:18
ԱԺ-ից պարզաբանել են՝ ինչու են հանել խորհրդարանի շենքի ճակատային մասում տեղադրված ՀՀ պետական զինանշանը
ՀՀ ԱԺ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել, որում նշված է խորհրդարանի շենքի ճակատային մասում տեղադրված ՀՀ պետական զինանշանը հանելու պատճառը։
«Գրեթե 20 տարի ԱԺ շենքի եռանկյունաձեւ ճակատային մասում տեղադրված ՀՀ պետական զինանշանը չի հանվել։
Զինանշանի արտաքին տեսքի թարմացման եւ վերանորոգման նպատակով շենքի ճակատային հատվածում տեղադրված զինանշանը մի քանի օրով հանվել է»,- նշված է հայտարարությունում: