02/07/2022 17:26
Շատ կարևոր է, որ հետաքրքրությունը պատերազմի նկատմամբ չնվազի․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում նվազում է։ Զելենսկին եվրոպական պետությունների ղեկավարներին խնդրել է կոչ անել իրենց քաղաքացիներին՝ աջակցել Կիևին։
«Պատերազմի նկատմամբ ուշադրությունը նվազում է, քանի որ Եվրոպայում ու աշխարհում մարդիկ չեն ցանկանում մտածել պատերազմի մասին, դա այդպես է։ Ցանկանում են, որ պատերազմը շատ հեռու ինչ-որ մի տեղում լինի»,- ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ չնայած սրան, ռազմական գործողություններն Ուկրաինայից կարող են տեղափոխվել նաև այլ պետությունների տարածքներ։
«Այդ պատճառով շատ կարևոր է, որ հետաքրքրությունը, ներողություն, որ այդ բառն եմ օգտագործում, հետաքրքրությունը պատերազմի նկատմամբ չնվազի։ Դա կարող ենք անել միայն մենք՝ պետությունների ղեկավարներս, զանգվածային լրատվության միջոցները»,- ասել է Ուկրաինայի նախագահը։