02/07/2022 13:57
Ցանկանում ենք թուրքական բանակը դարձնել աշխարհում ամենաուժեղը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է թուրքական բանակը դարձնել աշխարհում ամենաուժեղը։
«Մենք կշարունակենք բանակն ամրապնդելու քայլերը՝ ընդհուպ մինչև այն աշխարհում ամենաուժեղը դարձնելը։ Թուրքիայի հետագա զարգացման ճանապարհին մենք հատուկ նշանակություն ենք տալիս Թուրքիայի ԶՈւ պոտենցիալի ավելացմանը», - հայտարարել է նա։
Էրդողանը նշել է, որ, չնայած կադրերի պակասին, Թուրքիայի Զինված ուժերը շարունակում է «նոր հաջողություններ» ցուցաբերել, գրում է Anadolu-ն։