02/07/2022 13:20
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ
Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հունիսի 30-ին հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Նա այդ մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ», - գրել է Մասկը։
Եղել է մասնավոր այց։ Գործարարը Վատիկանում 40 րոպե խոսել է Հռոմի պապի հետ: Քննարկվել է մարդկության ապագան, անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական խնդիրներին: