
04/07/2022 20:21
Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել մոռանալ «մայրցամաքներ պառակտող» տարաձայնությունների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ անկախության տոնի առթիվ Միացյալ նահանգների ժողովրդին հղած իր շնորհավորական ուղերձում կոչ է արել մի կողմ դնել տարաձայնություններն ու միասին ելքեր փնտրել աշխարհում ստեղծված վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պետք է մոռանալ տարաձայնությունների մասին, որոնք ընտանիքներ, հասարակություններ, մայրցամաքներ են պառակտում ու համատեղել ջանքերը՝ ելքեր գտնելու այսօրվա խիստ մտահոգիչ ու ոչ անվտանգ իրավիճակից դուրս գալու համար։ Միայն այսպես մեր ժողովուրդները, ի շահ իրենց երեխաների ու թոռների, հանուն մեր ընդհանուր տան՝ ամբողջ մոլորակի, հանուն կյանքի, կկարողանան հաղթահարել առկա տարաձայնությունները»,- նշված է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում։