04/07/2022 16:00
Կշարունակենք աջակցությունը հայ-ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Շառլ Միշելը՝ Ալիևին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը, գրում է tert.am-ը։
Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ի համար կարևոր է կայուն, ապահով և խաղաղ Հարավային Կովկասը:
«Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին», - գրել է եվրոպացի պաշտոնյան: