04/07/2022 18:00
Ահազանգեր են ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված․ Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված:
Այս պահին նշված վայրեր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքները: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: ՌԴ դեսպանատուն են ժամանում նաև ԱԻՆ-ի սակրավորները:
Ահազանգով նշված վայրեր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի խմբերը: