04/07/2022 11:45
Վիճաբանության ժամանակ կինը դանակահարել էր ամուսնուն. կատարվում է նախաքննություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 3-ին` ժամը 20.25-ի սահմաններում, Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին:
Նույն օրը` ժամը 21.30-ին, հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 54-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:
37-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն: