Կալանավորված օտարերկրացին փակ ռեժիմային գոտում պահվել է մեկուսի, որտեղ ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ. ՄԻՊ

04/07/2022 12:43

Կալանավորված օտարերկրացին փակ ռեժիմային գոտում պահվել է մեկուսի, որտեղ ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ. ՄԻՊ


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգի կապակցությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանկարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ իրականացրած արագ արձագանքման այցի ընթացքում արձանագրել են, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված օտարերկրացի կալանավորված անձը փակ ռեժիմային գոտում պահվել է մեկուսի, որտեղ ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ:

Խախտման որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ Քրեակատարողական հիմնարկներում փաստացի անազատության մեջ գտնվելու ընթացքում օտարերկրացի կալանավորված անձի համար պետությունը չի ապահովել անհրաժեշտ և բավարար պահման պայմաններ, ազգականների հետ կապ, ոչ հոժարակամ հոգեբուժական օգնության և սպասարկման պատշաճ տրամադրում, անձի համար մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, վնասվածքների պատշաճ զննություն ու արձանագրում, ինչի արդյունքում խախտվել են անձի առողջության պահպանման, անձնական անձեռնմխելիության, արտաքին աշխարհի հետ կապի պահպանման, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքները:

Մարդու իրավունքների պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է, որ կալանավորված անձի նկատմամբ առանց իր համաձայնության և այլ անհրաժեշտ իրավական հիմքերի, հարկադրաբար իրականացվել է հոսպիտալացում, իր կամքին հակառակ, առանց պատշաճ հիմնավորման, կիրառվել են բժշկական միջամտություններ՝ մեկուսացման և հանդարտեցման դեղորայքային միջոցներ: Արդյունքում, կալանավորված անձը զրկված է եղել սեփական մարմնի նկատմամբ իրականացվող բժշկական միջամտության վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել են վերջինիս ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և առողջության պահպանման իրավունքները:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի նկատմամբ հոգեբուժական բաժանմունքում ինչպես հոսպիտալացումը, այնպես էլ փաստացի ոչ հոժարակամ բուժումն իրականացվել են օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, ինչն էլ հանգեցրել է նաև անձի՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման:

Պարզվել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարած ինքնասպանության փորձից հետո բժիշկ-մասնագետների կողմից պատշաճ բժշկական զննության չի ենթարկվել և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Հոգեբույժի կողմից զննվել է դեպքից միայն 4 օր հետո։ Բժշկական անձնակազմի կողմից չի գնահատվել անձի ինքնասպանություն գործելու ռիսկայնությունը:

Ավելին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հոսպիտալացվելու կապակցությամբ՝ չի գնահատվել կալանավորված անձից բխող ենթադրյալ վտանգը (ներառյալ՝ իր կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար), ինչպես նաև առանց հոսպիտալացման անձի բուժումն արդյունավետ չկազմակերպելու հետևանքները, հոգեբուժական օգնությունն ուշացնելու և անձի կյանքին, առողջությանը կամ շրջապատին վտանգ ներկայացնելու հանգամանքները:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ստացիոնար ընդունվելիս կալանավորված անձի համաձայնության բացակայության պարագայում վերջինս 72 ժամվա ընթացքում հոգեբուժական հանձնաժողովային զննության չի ենթարկվել և ոչ հոժարակամ բուժում սկսելու գործընթաց նախաձեռնված չի եղել:

Հիվանդության պատմագրում բացակայել են կալանավորված անձի մեկուսի պահելու հիմքերը, առկա չի եղել հոգեբուժական հանձնաժողովի կամ բժիշկ-հոգեբույժի կողմից համապատասխան և պատճառաբանված որոշումը:

Խախտման որոշմամբ արձանագրվել է, որ Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատարի կողմից կայացվել է որոշում՝ կալանավորված անձին՝ փակ ռեժիմային գոտու հիվանդախցում միայնակ պահելու մասին, որը եղել է առանց բավարար հիմքերի:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ օտարերկրացի կալանավորված անձին հասկանալի լեզվով, համապատասխան թարգմանչի միջոցով չեն իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ:

Քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ընթացքում չի ապահովվել օտարերկրացի կալանավորված անձի հաղորդակցությունը հարազատների հետ, ինչի արդյունքում խախտվել է նաև վերջինիս արտաքին աշխարհի հետ կապի պահպանման իրավունքը:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում չի ապահովվել պահման պատշաճ պայմաններ՝ չի տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք: Միայն Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ է կալանավորված անձին տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ նմանատիպ դեպքերը գործնականում ունեն տարածում:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք անձանց հոսպիտալացնելու, ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, զսպման միջոցներ կիրառելու ընթացակարգերը չպահպանելու, անձի մոտ առկա վնասվածքները չարձանագրելու, անձին մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, արտաքին աշխարհի հետ կապ և պահման պատշաճ պայմաններ չապահովելու, դրանց վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակի, ինչպես նաև նշվածի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք են:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ խախտում է արձանագրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց գործողություններում միաժամանակ: Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարին առաջարկվել է.

1)կալանավորված անձի իրավունքների խախտման կապակցությամբ անհապաղ իրականացնել ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով,

2)բացառել ազատությունից զրկված անձին առանց գրավոր համաձայնության, ինչպես նաև համապատասխան հիմքերի բացակայության դեպքում ոչ հոժարակամ հոսպիտալացման պրակտիկան,

3)բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ համապատասխան հիմքերի առկայության պարագայում օրենքով նախատեսված ոչ հոժարակամ բուժմանն առնչվող ընթացակարգերի խախտումները,

4)«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու բժշկական անձնակազմերին իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ զսպման միջոցների կիրառման հիմքերի, ընթացակարգերի, տևողության, հիմնավորման կարևորության մասին,

5)պարբերաբար իրականացնել քրեակատարողական հիմնարկների վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց համար հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրականացման իրավական հիմքերի և ընթացակարգերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ և պարբերաբար վերապատրաստման դասընթացներ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերոշարադրյալ խախտումների դեպքերը բացառելու նպատակով,

6)քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի կողմից ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելու վերաբերյալ որոշումներ կայացնել բացառապես դրանց բավարար և անհրաժեշտ հիմքերի առկայության պարագայում,

7)քրեակատարողական հիմնարկներում միջադեպերից և ինքնասպանության փորձերից հետո ազատությունից զրկված անձանց նկատմամբ իրականացնել պատշաճ բժշկական հսկողություն, այդ թվում՝ բժշկական զննություն, պատշաճ արձանագրել ազատությունից զրկված անձանց ստացած վնասվածքները, ցուցաբերել անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն,

8)քայլեր ձեռնարկել ազատությունից զրկված անձանց իրավունքների իրացումը, հատկապես՝ բժշկական օգնությունն ու սպասարկումը, իրենց հասկանալի լեզվով համապատասխան թարգմանչի ներգրավվածությամբ կազմակերպելու ուղղությամբ,

9)խիստ հսկողություն սահմանել ազատությունից զրկված անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անկողնային պարագաներով և սպասքով ապահովելու նկատմամբ: Որոշումն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն՝ ի գիտություն:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:01 Մասիսի քաղաքապետարանի շենք զինված ներխուժած 36-ամյա տղամարդը ինքնասպան է եղել Այսօր, 00:36 Ուժայինները վնասազերծել են Մասիսի քաղաքապետարանի շենք զինված մուտք գործած քաղաքացուն 19/08/2022 23:29 Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ 19/08/2022 22:48 Մասիսի քաղաքապետարանում զինված անձը նռնակ է նետել, անկանոն կրակոցներ են հնչում 19/08/2022 21:00 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով 19/08/2022 20:51 Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վիգեն Նազարյանը դուրս է եկել եզրափակիչ փուլ 19/08/2022 20:40 Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ 19/08/2022 20:32 Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է երկրորդ Չեռնոբիլ իրականացնել․ ՌԴ ԱԳ փոխնախարար 19/08/2022 20:21 ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը 19/08/2022 20:13 Թուրքիայում նախագահ են ընտրելու 2023-ի հունիսին 19/08/2022 20:00 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ 19/08/2022 19:51 Զորամասում ծառայող զինվորներին գումար փոխանցելու պատրվակով մոտ 11 միլիոն դրամ հափշտակած տղամարդը կալանավորվել է 19/08/2022 19:41 Էջմիածնի երկու բնակիչ հրազենային վնասվածքներ են ստացել, մեկը մահացել է․ Նախաձեռնվել է քրեկան վարույթ (Տեսանյութ) 19/08/2022 19:30 Ուրովյան հիվանդություն․ Էնդեմիկ այլաձև օստեոպորոզ 19/08/2022 19:22 «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի ծառայության որակի վերաբերյալ հայտարարությունները ստուգելու և իրավական գնահատական տալու համար նախաձեռնվել է քրեադատավարական վարույթ 19/08/2022 19:11 Ռոման Բաղդասարյանը սուտ մատնություն է կատարել, Արցախի ՊԲ սպաների և գեներալների մասին նրա հայտարարությունները հերքվել են 19/08/2022 19:00 Պնդուկը որպես մսի այլընտրանք․ Օգտակարությունն ու կիրառումը բժշկության մեջ 19/08/2022 18:50 «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ հետազոտությունների նպատակով 19/08/2022 18:38 Ամեն ինչ արվում է՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու փաստով նախաձեռնված քրեական վարույթն անհարկի ձգձգելու, մեղավորների անպատժելիությունն ապահովելու համար․ փաստաբան 19/08/2022 18:30 Գլխուղեղի աբսցես․ Հիվանդության զարգացման փուլերն ու ախտահարման օջախները 19/08/2022 18:18 «Ասում էին՝ սահմանազատում ու սահմանագծում են անում, փաստորեն, նման բան չկա․ երկրորդ անգամ տունը կորցնելու ցավ պատճառեցին բնակիչներին». Ներքին Սուսի գյուղապետ 19/08/2022 18:08 Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը ստիպի Ադրբեջանին՝ հետ կանգնել իր ագրեսիվ պահվածքից և Արցախը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունից․ Արցախի ՄԻՊ 19/08/2022 18:00 Ինչպե՞ս հասկանալ՝ ինչ է պետք մազերին՝ բալզամ, թե՞ կոնդիցիոներ 19/08/2022 17:52 Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին 19/08/2022 17:42 ՀՌՀ-ի պարզաբանումը՝ հանրային մուլտիպլեքսում գործող հինգ տեսալսողական ծրագրի եթերազրկման վերաբերյալ 19/08/2022 17:30 Մակարոնեղեն․ Մթերքի օգուտն ու չարաշահման վնասն օրգանիզմին 19/08/2022 17:17 «Լկտի սուտ է»․ Խաչատուր Սուքիասյանը հերքում է «Սուրմալու»-ի պայթյունը կազմակերպելու մասին լուրերը 19/08/2022 17:05 Բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ 19/08/2022 16:54 ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի օգնականը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ մտել են իր աշխատասենյակ եւ համակարգչից փորձել մուտք գործել իր էլեկտրոնային հասցե 19/08/2022 16:37 Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ 19/08/2022 16:27 Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության․ զորամասերում հայտարարվել է ուսումնական տագնապ 19/08/2022 16:16 Fly Arna-ն հայտարարել է Երեւան-Մոսկվա չվերթի գործարկման մասին 19/08/2022 16:06 Նիկոլ Փաշինյանն այցելել է Բագրատաշենի մաքսակետ 19/08/2022 15:52 ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 37 609 դեպք են հայտնաբերել մեկ օրում․ դա առավելագույնն է մարտի 14-ից ի վեր 19/08/2022 15:35 Դպրոցներում հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից. ԿԳՄՍ փոխնախարար 19/08/2022 15:22 Հայաստանի և Վրաստանի վարչապետների մասնակցությամբ պաշտոնապես շահագործման է հանձնվել «Բարեկամության» կամուրջը 19/08/2022 15:12 ՀԱՊԿ-ում քննարկել են արտակարգ իրավիճակների կարգավորման հետ կապված խնդիրներ 19/08/2022 14:56 ԱՆ-ն ծանուցել է, թե ինչպես կարելի է անկանխիկ տարբերակով վճարել բժշկական ծառայությունների դիմաց 19/08/2022 14:47 Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. ի հեճուկս Փաշինյանի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը թաքցնում է գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները 19/08/2022 14:38 Քննարկվել է Սևանա լճում կողակ ձկնատեսակի վերականգնման գործընթացը 19/08/2022 14:20 Տրակտորավարն ընկել է տրակտորի տակ ու մահացել 19/08/2022 14:08 Ուսումնավարժանքներ Թուրքիայում՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով 19/08/2022 14:01 Նոյեմբերի 9-ից հետո պարտված իշխանության պահպանումը զգալիորեն թուլացրեց ՀՀ դիրքերը. Արմեն Աշոտյան 19/08/2022 13:53 Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 19/08/2022 13:40 Ասադը 5 պահանջ է ներկայացրել Էրդողանին 19/08/2022 13:26 Էրդողան. Եվս մեկ անգամ ընդգծում եմ մեր աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը 19/08/2022 13:18 Հայաստանի և Վրաստանի վարչապետերը կհանդիպեն հայ-վրացական սահմանին 19/08/2022 12:59 Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը 19/08/2022 12:52 Օծվել է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կանգնեցված խաչքարը՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին (Տեսանյութ) 19/08/2022 12:44 Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը 19/08/2022 12:32 Լարսը բաց է 19/08/2022 12:25 ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ 19/08/2022 12:19 Առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շուրջ 205 մլրդ դրամով շեղվել է պլանից․ պատճառը բյուջեի ծախսերի թերակատարումն է 19/08/2022 12:07 Արցախի ԱԽ քարտուղարը ռուս խաղաղապահներից պահանջել է արգելել նրանց պատասխանատվության գոտում ադրբեջանցի և այլ երկրների ԶԼՄ-ների մուտքն առանց համաձայնության 19/08/2022 11:58 Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել է Բաբկեն Սեդրակյանը 19/08/2022 11:51 Փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին 19/08/2022 11:38 Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների. «Հետք» 19/08/2022 11:29 Մեզ համար շատ բարդ է լինելու հայտնաբերել որոնվող քաղաքացու մարմինը. ԱԻՆ պաշտոնյա 19/08/2022 11:15 ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն արգենտինացի գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը 19/08/2022 10:57 Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում․ Դավիթ Բաբայան 19/08/2022 10:49 Գազ չի ինի 19/08/2022 10:32 «Սուրմալու»-ում շարունակվում են որոնողական աշխատանքները․ որոնվում է անհետ կորած քաղաքացին 19/08/2022 10:25 Երևանում և 9 մարզերում ժամանակավորապես լույս չի լինի 19/08/2022 10:22 Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է 19/08/2022 10:15 «Հրապարակ». Իշխանությունը Տավրոս Սափեյանի միջոցով փորձում է Թալինում ազդեցիկ դեմքերին իր դաշտ բերել 19/08/2022 10:12 «Ժողովուրդ». ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների ղեկավարներն այսուհետ ևս պետք է ներկայացնեն գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիր 19/08/2022 10:04 «Ժողովուրդ». Փաշինյանի՝ պետական գույքը մասնավոր ընկերություններին «մի քանի գրոշով» վաճառելու «արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել 19/08/2022 09:57 «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի՝ «Սուրմալու»-ի տարածք այցելությունը և հայտարարությունն արդեն խնդրահարույց են 19/08/2022 09:51 «Հրապարակ». ՔՊ վարչության անդամների ընտրության քարոզարշավի մեկնարկը չի տրվել. Կազմակերպչական որոշ խնդիրներ կան 19/08/2022 09:47 «Հրապարակ». ԱԱԾ-ն փոխանակ հայտնաբերի կեղծ ահազանգերի հեղինակներին և պատժի, որոշել է հավելյալ խուճապի մատնել ազգաբնակչությանը 19/08/2022 09:34 «Ժողովուրդ». Ինչու ՀՀ քաղաքացիները չեն հետևում Քննչական կոմիտեի հորդորին 19/08/2022 09:27 «Հրապարակ». Ադրբեջանցիները շտապում են՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծեն Արցախի հարցերը 18/08/2022 20:21 Հայաստանը երկրորդ եզրափակիչի ուղեգիրն է նվաճել Եվրոպայի բռնցքամարտի պատանիների առաջնությունում 18/08/2022 20:04 Նոր Գեղի համայնքի բնակչուհու սպանության և նրա ամուսնու ինքնասպանության դեպքով նախաքննությունը շարունակվում է 18/08/2022 19:50 Սպանության փորձ Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ 18/08/2022 19:37 Ի՞նչ է հիպոքսիան և ինչպե՞ս է այն ազդում օրգանիզմի վրա 18/08/2022 19:22 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ 18/08/2022 19:11 Մաքրվե՞լ է արդյոք մայրաքաղաքի օդը՝ «Սուրմալու»-ում պայթյունից հետո 18/08/2022 19:00 Պրոտեինի ընդունման վնասակար ազդեցությունը․ Հակացուցումներ 18/08/2022 18:48 «Բողոքի նոտան ստացել ենք, սահմանված կարգով կարձագանքենք»․ ՀՀ ԱԳՆ խոսնակ 18/08/2022 18:39 Անաֆիլաքսիա․ Ախտանշաններ և բուժում 18/08/2022 18:32 «Կարծում եմ՝ բոլորդ եք տեսել այդ ծուխը, կրակը, որից հետո եղել է պայթյունը»․ Կոստանյանը Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածի մասին 18/08/2022 18:18 Անհետ կորած քաղաքացուն դեռ չենք գտել․ ԱԻՆ խոսնակ 18/08/2022 18:10 Կիպրոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ 18/08/2022 18:00 Ցինգա․ Ասկորբինաթթվի անբավարարության հետևանքները մարդու օրգանիզմում 18/08/2022 17:51 Մոլդովայում հայտարարել են՝ ռումբերի տեղադրման մասին անանուն ահազանգերն իրականացվում են կազմակերպված հանցավոր խմբի կողմից 18/08/2022 17:42 «Սպասում ենք պատասխանի՝ Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի առնչությամբ»․ ՌԴ ԱԳՆ 18/08/2022 17:30 Անկատար ամելոգենեզ․ Ատամների ժառանգական հիվանդության դրսևորումները 18/08/2022 17:22 «Այսպիսի աղետների հետևանքները հաղթահարելու համար պետք է ազգային միասնականություն ցուցաբերել»․ Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել 18/08/2022 17:11 Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել 18/08/2022 16:57 «Կարծում եմ՝ դա ավելի շատ քարոզարշավ չէ»․ Երևանի գործող քաղաքապետը՝ ողբերգության վայրում Ավինյանի հայտնի հայտարարության մասին 18/08/2022 16:45 Հայաստանի որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի 18/08/2022 16:27 «Եղած աղետներից ավելի սարսափելի աղե՞տ ես փնտրում»․ Պաշտպանության նախկին փոխնախարարը թարմացնում է Փաշինյանի և հասարակության հիշողությունը 18/08/2022 16:17 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին 18/08/2022 16:06 Մենք մեր թշնամին չենք՝ առաքման սուտ ժամկետներ ասենք. ընկերության իրավաբանները հարուցված վարույթի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել ՄՊՀ-ին. «ONEX» ՍՊԸ-ի տնօրեն 18/08/2022 15:50 «Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին և գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ 18/08/2022 15:35 Ալվարդ Դիլբարյանը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ) 18/08/2022 15:16 «Սոթք», «Երասխ», «Քարահունջ». ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ 18/08/2022 15:01 Ժողովրդավարություն անվան տակ՝ զազրախոսությունը, սուտասանությունը, բամբասանքը, հիշաչարությունը, գավառական «շուստրիությունը» գերադասեցինք պետականությունից ու անկախությունից 18/08/2022 14:42 Խանումյանն արցախցիներին հայտնել է, որ ֆինանսական օգնություն կստանան, եթե բնակավայրը լքելիս Ադրբեջանին թողնվող տները չայրեն