05/07/2022 15:07
Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին Թեհրանում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում է tert.am-ը՝ հղում անելով IRNA-ին։
Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ տարի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։