06/07/2022 13:41
Չինաստանի նախագահը մերժել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը COVID-19 համաճարակի պատճառով մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստան այցելելու հրավերը:
Նշվում է, որ ՌԴ նախագահը հրավերն արել է 2022 թվականի հունիսի 15-ին՝ Սի Ծինփինի ծննդյան օրը տեղի ունեցած զրույցի ժամանակ։
Ի պատասխան՝ Չինաստանի նախագահն ասել է, որ հակակորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մոտ ապագայում դժվար կլինի Ռուսաստան այցելել։