07/07/2022 12:48
«Որերորդ անգամն է, որ ես խոսում եմ այս թեմայով». ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետն ու Սանոսյանը զայրացրին Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրել է, որ անընդհատ ստիպված է լինում խոսել խաղադրույքների արգելված գովազդների մասին:
«Կառավարության նիստում քանի անգամ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն, բայց ուր գնում ես՝ խաղադրույքի թաքնված գովազդ է: Չի՛ կարելի, էդ մարդիկ չեն լսո՞ւմ, մարտահրավե՞ր են նետում մեզ, ուր գնում ես՝ «Bet», «Bet», «Bet», է՞դ ինչ է նշանակում, եթե պետք է՝ ընդունեք օրենք, որ կոնկրետ բառերով էլ արգելվում է գովազդել», - կառավարության նիստում հայտարարեց Փաշինյանը:
Փաշինյանը զայրացավ՝ ինչքա՞ն պետք է խոսի նույն թեմայով:
«Որերորդ անգամն է, որ ես խոսում եմ այս թեմայով, խոսքը վերաբերում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, դուք չե՞ք անցնում էդ փողոցներով, չե՞ք տեսնում», - նշեց նա: