11/07/2022 20:44
Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացվեց
Այսօր դատարանում քննարկվել է Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի հարցը։
Հանրային մեղադրող Արամ Արամյանը պահանջել է անփոփոխ թողնել Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպան Բենիկ Գալստյանը միջնորդել է Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել կամ փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, ինչպես նաև՝ գրավով՝ առաջարկելով առավելագույնը 3 մլն ՀՀ դրամ, ընդ որում, գրավի նշված չափը կարող է վճարվել՝ Վարդանյանի ընկերների, այդ թվում՝ փաստաբանի կողմից։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշել է անփոփոխ թողնել ընտրված խափանման միջոցը՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելով ևս երկու ամսով։