11/07/2022 13:06
Բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է եվրոպական գործընկերներին, քան ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը. Իշխան Սաղաթելյան
Հայաստանի իշխանությունները վարում են պարտվողական քաղաքականություն, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Ըստ նրա` Ադրբեջանը հետաքրքիր է դարձել եվրոպական երկրների համար` հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող էներգետիկ «կրիզիսը»:
«Բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է եվրոպական գործընկերներին, քան ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը», - ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով` Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ իրենց մայրաքաղաքներին ու կազմակերպություններին զեկուցումները հաճախ ներկայացնում են միակողմանի, ոչ լիարժեք ու անիրական:
«Եվրոպական խորհրդարանում հանդիպումները շատ կարևոր էին, որպեսզի ներկայացնեինք այն իրավիճակը, որ գոյություն ունի Հայաստանում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը: