12/07/2022 13:22
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Կրասնոյարսկում այցելել է Հայ առաքելական եկեղեցի
Կրասնոյարսկ այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ այցելել է Հայ առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցի:
Խորհրդարանականներին ուղեկցել են Կրասնոյարսկի «Եղբայրություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար Սարգիս Մուրադյանը եւ Սուրբ Սարգիս եկեղեցու վանահայր Շահան Մովսեսյանը: