14/07/2022 12:36
Մհեր Գրիգորյանն առաջարկեց «Ժպիտ» դնել նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի անունը. Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը (Տեսանյութ)
Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կստեղծվի. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց ավելի կարճ անուն դնել ՊՈԱԿ-ին:
«Շատ հաճախ այնպիսի անուններ ենք դնում, որ հետո ասել չենք կարողանում», - նշեց նախարարը:
Վարչապետին դուր եկավ առաջարկը. հանձնարարեց մտածել այս ուղղությամբ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը, ինչն առաջացրեց Փաշինյանի անզուսպ ծիծաղը:
«Արդեն սկսեց… փոխվարչապետն առաջարկում է «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը, այն տրամաբանությամբ, որ ժպտացեք, ձեզ լուսանկարահանում են», - կատակեց Փաշինյանը: