14/07/2022 19:21
Հովհաննես Իգիթյանն այսօրվանից նաև Էստոնիայում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը․ հրամանագիրը ստորագրել է Վահագն Խաչատուրյանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Իգիթյանին համատեղության կարգով Էստոնիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,-նշված է հրամանագրում։