16/07/2022 13:44
Վստահ եղեք՝ մեր համատեղ ջանքերը արդյունք կտան․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
Վրաստանի ԱԳ նախարարը վստահ է՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համատեղ ջանքերը արդյունք կտան:
Խոսելով Թբիլիսիում ընթացող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպուման մասին՝ նշել է Իլյա Դարչիաշվիլին:
«Շատ հպարտ եմ, որ Թբիլիսին դարձել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հանդիպման վայրը։ Վստահ եղեք, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերը արդյունք կտան», - Twitter-ում գրել է Վրաստանի ԱԳ նախարարը: