19/07/2022 17:20
Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը դեմ կլինենք․ այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի․ Ալի Խամենեի
Իրանը դեմ կլինի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը, ըստ իրանական իրանական ISNA լրատվամիջոցի, ասել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ զրույցի ժամանակ։
«Եթե Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն վարվի, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։