22/07/2022 18:47
Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, ՄԱԿ-ի միջև ստորագրվել է հացահատիկի արտահանման համաձայնագիրը
Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ ստորագրվել է Սև ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է Hürriyet -ը։ Փաստաթղթերը ստորագրվել են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշի վկայությամբ։
Ստորագրվել է երկու փաստաթուղթ․ մեկը՝ Ռուսաստանի, մյուսը՝ Ուկրաինայի հետ։ Ռուսաստանից ու Թուրքիայից փաստաթղթերը ստորագրել են պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը, իսկ ուկրաինական կողմից փաստաթուղթը ստորագրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրյակովը։