23/07/2022 10:06
«Հրապարակ». Երեւանը «տժժում է»` պարում, ուրախանում, վայելում ամառվա օրերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սարգիս Բալասանյանի, նույն իր՝ Սուպեր Սաքոյի համերգն Ազատության հրապարակում հակասական արձագանքներ ունեցավ: Որոշ գնահատականներով, մոտ 50 հազար երիտասարդ էր եկել` երգչին ունկնդրելու: Զուգերգով հանդես եկան նաեւ Օկսի Ավդալյանը, Սարո Թովմասյանը, եւ այլք։ Համերգի համար Հայաստան էր ժամանել OFI-ն, ում մեծ շուքով դիմավորել են օդանավակայանում՝ ազգային երգով, աղ ու հացով, պարերով ու ծաղիկներով։
Համերգից հետո Նորք-Մարաշի ակումբներից մեկում Սուպեր Սաքոն եւ նրա հյուրերը շարունակել են փարթին։ Նույն օրը, ի դեպ, համերգ էր նաեւ Արամի-Բուզանդի փողոցներին հարող Տաշիրի այգում: Այստեղ ելույթ էր ունենում «Ռեինկարնացիա» համույթը: Կրկին մեծ բազմություն էր հավաքվել: Երեւանը «տժժում է»` պարում, ուրախանում, վայելում ամառվա օրերը»։