25/07/2022 20:00
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց․ փաստաբանը հրավիրում է Արդարադատության նախարարության ուշադրությունը
Նուբարաշեն ՔԿՀ-ում եմ, ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց, ահազանգել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Այս ամենը արդեն խոշտանգնան տարրեր է պարունակում: Կոչ եմ անում ՀՀ արդարադատության նախարարությանը՝ շտապ արձագանքել իրավիճակին և ապահովել Վահագն Վերմիշյանին հրատապ հիվանդանոց տեղափոխելը»,- քիչ առաջ սոցցանցի իր էջում գրել է փաստաբանը:
Նշենք, որ ավելի վաղ փաստաբան Կոչուբաևը հայտնել էր, որ Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վահագն Վերմիշյանին տեղափոխում է «Էրեբունի» ԲԿ։
Հիշեցնենք՝ այսօր դատարանի նիստերի դահլիճում ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, նիստն ընդմիջվել էր։
Խնդիրը, ինչպես հայտնել էր փաստաբան Կոչուբաևը, կապված է գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ:
«Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք, և Վահագն Վերմիշյանը հեռացվեց դահլիճից՝ 10 ժամով:
Հ.Գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին....»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր փաստաբանը։