25/07/2022 21:01
12 երկրի զինվորականներ կմասնակցեն ԱՄՆ-ի և Ինդոնեզիայի համատեղ զորավարժություններին
12 երկրի 4 000 –ից ավելի զինվորականներ են մասնակցելու Ինդոնեզիայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններին, որոնք անցկացվելու են օգոստոսի 1-ից 14-ը՝ Սումատրա և Բորնեո կղզիներում, հայտնել է Kyodo գործակալությունը՝ հղում անելով ինդոնեզական իշխանություններին։
«Super Garuda Shield » զորավարժություններն անցկացվում են 2009 թվականից, այս տարի Ինդոնեզիան զորավարժություններին մասնակցելու համար կուղարկի 2 000, ԱՄՆ-ն՝ 1,1 000 զինվորական։
Նշված երկու երկրների զինծառայողներից բացի, այս զորավարժություններին մասնակցելու են նաև Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների ԶՈՒ ներկայացուցիչներ։
Kyodo գործակալությունը նշում է, որ այս զորավարժությունները կարևոր են՝ տարածաշրջանում և, մասնավորապես, Հարավչինական ծովի ջրերում Չինաստանի դիրքերի ուժեղացման ֆոնին։