26/07/2022 19:27
«Պայքարը շարունակվում է»․ Հուլիսի 29-ին, 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում Դիմադրություն շարժումը կներկայացնի առաջիկա անելիքները
Հուլիսի 29-ին, 19։30-ին հանրահավաք կկայանա Ֆրանսիայի հրապարակում։
«Դիմադրություն շարժումը շարունակվում է։ Այս պահին կատարվում են աշխատանքներ, պլանավորվում են առաջիկա անելիքներն ու գործողությունները։
Այս ուրբաթ՝ հուլիսի 29-ին, 19։30-ին կներկայացնենք ընթացիկ աշխատանքների մասին զեկույց, կխոսենք նաև առաջիկա անելիքների մասին։
Պայքարը շարունակվում է, հոգնել չկա, նահանջել չկա, Նիկոլը պետք է հեռանա»,- նշված է Դիմադրության շարժման հաղորդագրությունում։