26/07/2022 17:40
Պուտինն ու Էրդողանը կբանակցեն Սոչիում
Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հայտնում է «Ռիա Նովոստին»
Տեղեկությունը գործակալության հետ զրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ բանակցությունները նախատեսված են օգոստոսի 5-ին։
Ավելի վաղ թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ Էրդողանը մեկօրյա այցով լինելու է ՌԴ-ում, որտեղ նախատեսված են նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։
«Օրակարգում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծավալված ռազմական գործողությունները, ինչպես նաև տարածաշրջանային այլ գործընթացներ»,- գրել էր «Անադոլուն»։
Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը վերջին անգամ հանդիպել են Թեհրանում՝ հուլիսի 19-ին։