27/07/2022 16:20
Ռուբեն Ռուբինյանը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Թուրքիայի հետ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, անդրադարձել վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: