29/07/2022 20:37
ԵՄ դեսպանն ասում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան.դա իրականությունից կտրված քաղաքականություն է. Վարդևանյան
Հայաստանում ԵՄ դեսպանն ասում է, որ Հայաստանում, իբր, քաղբանտարկյալներ չկան։ Դա իրականությունից կտրված և այսօրվա իշխանություններին աջակցելու քաղաքականություն է, Դիմադրության շարժման այսօրվա հնարահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ օրվա իշանությունները համաներում չեն կիրառելու, քանի որ իրենց աթոռին կառչած մնալու համար համատարած վախ են սփռում։
«Աթոռ պահելու հարցում նրանք ապիկար չեն։ Իրենք կտրվել են ժողովրդից։ Իսկ մենք գնալու ենք մինչև վերջ, մենք այդ հարցում հետքայլ չունենք։ Հաղթելու ենք, այլ տարբերակ չկա»,- ասաց Վարդևանյանը։