01/08/2022 18:25
N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը» թեմայով պարապմունքներ
N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 1-ին անցկացվել են «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը» թեմայով պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և կիրառման, առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները, ինչպես նաև ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման ընդհանուր դրույթներն ու առանձնահատկությունները: