02/08/2022 17:35
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Քննարկվել են 2020թ.նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին ևնոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին գործնական ասպեկտները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ տարբեր մակարդակներում: