02/08/2022 14:54
Ջեյհուն Բայրամովը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։
««Զանգեզուրի միջանցքի» բացումը կծառայի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը», - Տաշքենդում Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո ասել է նա։
Հիշեցնենք, որ Տաշքենդում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ անդրադարձել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին։
Նա նշել է․ «Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կոմունիկացիաների, սահմանազատման և խաղաղության պայմանագրի բանակցություններին: Մենք էլ հարաբերությունների կարգավորման համար ենք քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում»։